fbpx
Հասարակություն

Նոր հարթակ՝ միտված ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել և փորձնական գործարկման փուլում է գտնվում ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված հարթակը.
➡️ https://www.regions4growth.am/

Հարթակը նպատակ ունի ներկայացնել համայնքների համաչափ սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ պետության կողմից վարվող քաղաքականությունը, ենթակառուցվածքների և ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը:

Այս հարթակը թույլ կտա պատկերացում կազմել ՀՀ մարզերում առկա ռեսուրսային պոտենցիալի մասին, որի արդյունավետ գործարկումը հիմք կհանդիսանա նպատակաուղղված և մրցունակ գործունեություն ծավալելու համար:

Այն յուրաքանչյուր փորձառու կամ սկսնակ գործարարի հնարավորություն կընձեռի իր բիզնեսը ստեղծելու, վերագործարկելու և ընդլայնելու համար ներգրավել ֆինանսական միջոցներ, տեղեկանալ բիզնես գործունեության համար տրամադրվող պետական աջակցության գործող գործիքակազմի մասին:

Հարթակում ներդրումային համաժողովների, մասնավորապես՝ «Իմ քայլը հանուն մարզի» մարզային համաժողովների շրջանակներում ներկայացվող ծրագրերը կապահովեն անցկացվող համաժողովների շարունակական արդյունքը երկարաժամկետ հեռանկարում:

Այս մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ