Նոր Նորք վարչական շրջանը նոր ղեկավար ունի: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց նորանշանակ ղեկավար Արմեն Մհերյանը: «Այո, այսօր Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ նշանակվել եմ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում»,- ասաց նա:
Արմեն Մհերյանը նախկինում աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում: