fbpx
Հասարակություն

Առեղծվածային դեպք Լոռիում․ մետաղյա ձողերի վրա դի է հայտնաբերվել

Երեկ՝ հունիսի 20-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Աղբյուրը հայտնում է, որ ժամը 15։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծ փողոցի 40 հասցեում տղամարդու դի կա։

Պարզվել է, որ մահացածը նույն փողոցի բնակիչ՝ 64-ամյա Էմանուել Չ-ն էր, ում ինքնազգացողությունը, ըստ Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Ն. Կ-ի, Տիգրան Մեծ փողոցի 40 հասցեում գտնվող 2-րդ հարկի իր ավտոտնակում վատացել է և կորցրել է հավասարակշռությունն ու վայր ընկել մետաղյա ձողերի վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Նշվում է, որ դեպքի փաստով քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ