Ավստրալիան հայտարարել է հերթական պատժամիջոցների մասին, որոնք վերաբերվում են ռուսական 13 ընկերությունների։
Այդ ընկերությունների ցանկում են հայտնվել նաև «Գազպրոմն» ու «Տրանսնեֆտը»։
Նշվում է, որ այս պահի դրությամբ ավստրալական պատժամիջոցների տակ է հայտնվել արդեն 38 ռուսական ընկերություն։
Նշենք, որ Ավստրալիան այն երկրներից է, որոնք հրաժարվել են օգտվել ռուսական էներգետիկ ռեսուրսներից։