Նոր պայմանագիր՝ Մեսսիի և Բարսելոնայի միջև

«Բարսելոնան» և Լիոնել Մեսսիի գործակալը բանակցություններ են սկսել ֆուտբոլիստի պայմանագիրը երկարաձգելու շուրջ։

Ինչպես գրում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբը ցանկանում է նոր պայմանագիր կնքել Մեսսիի հետ, ըստ որի՝ նա կխաղա թիմում մինչև կարիերայի ավարտը։ Անցնող շաբաթվա ընթացքում «Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն հայտարարեց, որ Մեսսիի գործող պայմանագրի մեջ մի կետ կա, որի համաձայն՝ նա ցանկացած պահի կարող է խզել այն ու տեղափոխվել այլ ակումբ։ Այս հայտարարությունը աթիռ տվեց բազմաթիվ խոսակցությունների։

32-ամյա արգենտինացու գործող պայմանագիրը «կատալոնական» ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը։

Լիոնել Մեսսին ողջ կարիերայի ընթացքում հանդես է գալիս «Բարսելոնայի» կազմում։ Նա կատալոնական ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է։

Ամենաթարմ