fbpx
Աշխարհ

Նոր փոխհրաձգություն Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին

Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին իրավիճակը սրվել է, նոր կրակոցներ են հնչել, վիրավորվել է մեկ սահմանապահ: Այս մասին РИА Новости-ին տեղեկացրել են Ղրղզստանի Պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունում։

«Բնակչության հետ հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին Սահմանապահ ծառայության ղեկավարն ու Բաթքենի նահանգապետը, տաջիկական կողմից արձակվել է երկու կրակոց Ղրղզստանի քաղաքացիների ուղղությամբ»,- ասել են գերատեսչությունում։

Մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ վիրավորվել է ղրղըզ սահմանապահ։

Երկուշաբթի կոնֆլիկտ էր տեղի ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի քաղաքացիների միջև։ Ինչպես ասել են Բիշքեկում, կոնֆլիկտի պատճառ է հանդիսացել դրոշի ձողը տաջիկական Վորուխ գյուղում։ Ղրղզական Աքսայ գյուղի բնակիչները դեմ են եղել ձողի տեղադրմանը։ Սկսվել է բանակռիվ, կողմերից մեկը զենք է կիրառել։ Իր հերթին, Դուշանբեում ասել են, որ կոնֆլիկտը սկսվել է «Աքսայ» գրությամբ վահանակի տեղադրումից հետո տաջիկական Վորուխ գյուղում։ Բախման հետևանքով տուժել է ավելի քան 20 մարդ, մեկը զոհվել է։

Պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածը պարերաբար դառնում է կոնֆլիկտների գոտի երկու երկրների տեղի բնակչության կամ սահմանապահների միջև Հիմնական պատճառը չսահմանագծված տեղամասերն են, որտեղ անհնար է որոշել, թե որտեղով է անցնում երկու պետությունների սահմանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ