fbpx
Հասարակություն

Նոր սահմանափակումներ դնելուց առաջ, մտածեք արդեն գրված օրենքների գործելու մասին․ Գոռ Առաքելյան

Գոռ Առաքելյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Հակածխախոտային օրենքի նախագիծն ընդունեցիք` լավ արեցիք, Ok, բայց մի հարց ա առաջանում էլի ակամայից:

Կներեք, իսկ հենց նույն ԱԺ-ի, կառավարության կամ նախագահականի դիմաց ծառայություն իրականացնող ոստիկանի ծխելը, էլի OK ա՞…

ախր, դրա համար նոր օրենքի նախագիծ էլ պետք չի, որքանով ես եմ տեղյակ, արդեն եղած օրենքները արգելում են էդ մարդկանց, վերակարգի ժամանակ ծխել, բայց դե` չէ, ո՞նց կլինի, եթե համազգեստավոր գոնե մեկը, վիզը կիսածուռ, «մայլի տղու պախոդկով» կանգնած, անցորդներին չչափչփի ու էդ ընթացքում էլ հասցնի խորը «ղուլաբ» տա…

Ասածս ինչ էր` հասարակության առաջ նոր սահմանափակումներ դնելուց առաջ (թեկուզ և տեղին), մտածեք արդեն գրված օրենքների գործելու մասին, հարգելի «երդվյալ ատենակալներ», թե չէ ստացվում ա, որ. «էլի դիփ թուղթ ինք մրոտում ու մրոտում, երեսներուս մաքուր պահելու համա…»

P.S.=> ես թողել եմ ծխելը, ասեմ էլի, որ պարզ լինի, թե ասածս ինչքան էր կարևոր անձնական և մնացյալ տեսանկյուններից…»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=653322735438885&id=100022834932582

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ