fbpx
Ժամանց

21:30 11/6/2019

Նոր սերիալ Սթիվեն Սփիլբերգից

Ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը նոր սարսափ պատմություն է գրում Quibi օնլայն հարթակի համար։ Նոր պատմությունը խոստանում է լինել տպավորիչ և իսկապես սարսափելի, կոնտենտը կապված է լինելու ժամային գոտիների հետ: Սփիլբերգի նոր «Spielberg’s After Dark» մինի-սերիալը մարդիկ կկարողանան նայել միայն գիշերվա ժամերին.

«Իմ նոր պատմությունը սուպեր սարսափելի է, ուզում եմ՝ մարդիկ այն միայն գիշերը նայեն»: – ասում է Սփիլբերգը: Մինի սերիալում տեղ կգտնեն 10-12 էպիզոդ, որոնցից 5-6-ը Սփիլբերգն արդեն գրել է:

Նախնական տվյալներով սերիալի պրեմիերան կկայանա 2020 թ.-ի ապրիլին:

Նշենք, որ Quibi օնլայն վիդեոհարթակը նախատեսված է միայն հեռախոսների համար:

Վերեվ