Հնագետներն Արգենտինայում բացահայտել են դինոզավրի նոր տեսակ, որն ունի մեծ գանգ և փոքր թաթեր:
Դինոզավրերի նոր տեսակը, որը ստացել է Meraxes gigas անվանումը, մանրամասն նկարագրված է Current Biology ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ:
Այն պատկանում է կարխարոդոնտոզավրիդների խմբին և երկարությունը մոտ 11 մետր է, իսկ քաշը՝ ավելի քան չորս տոննա։
Դինոզավրին անվանել են HBO-ի «Գահերի խաղ» սերիալի համար հիմք հանդիսացած «Սառույցի և կրակի երգը» վեպից հայտնի վիշապի անվանումը:
Նրա խոսքով՝ Meraxes gigas-ն անհետացել է դիրանոզավր Ռեքսի գոյությունից մոտ 20 միլիոն տարի առաջ։
«Ես հակված եմ կարծելու, որ նրանց թաթերն օգտագործվել են այլ գործունեության համար: Նրանք կարող են օգտագործել իրենց ձեռքերը վերարտադրողական վարքագծի համար, օրինակ՝ զուգավորման ժամանակ էգին բռնել կամ կոտրվածքից կամ ընկնելուց հետո ոտքի կանգնելու համար իրենց պահել», – նշել է Կանալեն:
