Pantone ինստիտուտը ներկայացրել է Նյու Յորքի նորաձևության շաբաթվա հիմնական ներկապնակը: Նոր սեզոնում սպասվում է վառ գույների առկայություն: Կազմակերպությունը գույները ստեղծելիս ոգեշնչվել է անտառները, անիմացիան, վիդեո խաղերը եւ նույնիսկ այնպիսի իրավիճակներ, ինչպիսիք են մատակարարներին որոնելու ձգձգումները:
«Մի կողմից մենք ուզում ենք հանգստություն, բայց մյուս կողմից վստահ ենք, որ ցանկանում ենք ինչ-որ մի բան, որը կստիպի մեզ ոտքի կանգնել ու շարժվել։ Բոլորը գիտեն, թե ինչ է նշանակում բավականին երկար ժամանակ մեկուսացված լինելը։ Վառ հագուստի ընտրությունը կօգնի լիցքավորվել էներգիայով»,- ասել է Pantone-ի տնօրեն Լեատրիս Էյսմանը։