Ադրբեջանը կփակի Ստոկհոլմում իր դեսպանատունը: Այդ դեսպանատան գործունեությունը տարածվում է երեկ երկրների վրա` Շվեդիայի, Նորվեգիայի և Ֆինլանդիայի:
Նույն աղբյուրները մեկնաբանել են Նորվեգիայի` Բաքվում իր դեսպանատունը փակելու՝ երեկվա որոշումը, որը բացատրվել է այն բանով, որ Բաքվի և Օսլոյի միջև դիվանագիտական հարաբերությունները ցածր մակարդակի վրա են: Փոխարենը Նորվեգիան դեսպանատուն կբացի Վրաստանում:
Բաքվի` սկանդինավյան երկրներում իր դեսպանատունը փակելու որոշում, ամենայն հավանականությամբ, պատասխան քայլ է: