Լոնդոնում շարունակվում է Ուիմբլդոնը: Տղամարդկանց մենախաղում Նովակ Ջոկովիչը 3 սեթում առավելության հասավ Ֆրանսիան ներկայացնող Ուգո Ումբերի նկատմամբ՝ 6:3, 6:2, 6:3 հաշվով:
Քառորդ եզրափակչում սերբ թենիսիստը կմրցի Բելգիայի ներկայացուցիչ Դավիդ Գոֆֆենի հետ:
Նշենք, որ Գոֆֆենը 4 սեթում 7:6, 2:6, 6:3, 6:4 հաշվով առավելության է հասել Ֆերնանդո Վերդասկոյի նկատմամբ: