Նովոռոսիյսկի վրա ԱԹՍ-ների հարվածներից հետո «Տրանսնեֆտ»-ը դադարեցրել է նավթի մատակարարումը այդ քաղաք

Հրապարակող՝

,

transneft

Ամենադիտվածներ

Ռուսական «Տրանսնեֆտ» ընկերությունը դադարեցրել է նավթի մղումը Նովոռոսիյսկի նավահանգստի ուղղությամբ՝ նոյեմբերի 14-ի գիշերը տեղի ունեցած անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո։ Հարձակման հետևանքով վնասվել են նավթի բեռնման տերմինալները, իսկ քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով արդյունաբերական աղբյուրներին։

Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի տվյալներով՝ հարձակումները վնասել են Շեսխարիսի բեռնափոխադրման համալիրի նավթաբազան, կոնտեյներային տերմինալը, ինչպես նաև նավահանգստում կայանված քաղաքացիական նավերից մեկը։ Վիրավորվել են նավի անձնակազմի երեք անդամներ։ Նովոռոսիյսկի քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն հայտնել է, որ անօդաչու սարքի բեկորները վնասել են Черномортранснефть-ին պատկանող բաքը և նավամատույցը։ Տուժել է մեկ քաղաքացի։

NASA Firms ծառայության արբանյակային տվյալներով՝ հրդեհներ են բռնկվել նաև C-300/C-400 հրթիռային համակարգերի վրա հարձակման ենթադրյալ վայրում։ Արբանյակները գրանցել են երեք խոշոր հրդեհ նավահանգստի տարածքում, որտեղ գտնվում են նավթային տերմինալներ։ Տեղական իշխանությունները հաստատել են նաև, որ հարձակումների հետևանքով վնասվել են չորս բնակելի շենք և երկու մասնավոր տուն։

Ամենաթարմ