fbpx
Արցախ

Նոյեմբերի 9-ին հայտնի կդառնա Արցախի նախագահի «Ազատ հայրենիք» կուսակցության թեկնածուն

«Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար՝ Արցախի նախկին վարչապետ և պետական նախարար Արայիկ Հարությունյանն իր Facebook-յան էջում գրել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Օրեր առաջ արդեն հայտարարել եմ, որ նոյեմբերի 9-ին տեղի է ունենալու «Ազատ հայրենիք» կուսակցության համագումարը: Կուսակցական այս կարևոր միջոցառումը կանոնադրության պահանջ է, որի նպատակն է երկու տարին մեկ ընտրել կուսակցության գործադիր մարմին՝ խորհրդի կազմը և կուսակցության նախագահին, ինչպես նաև նախանշել այն ծրագրերը, որոնք պետք է իրականացնենք առաջիկա ժամանակահատվածում:

Ի լրումն նշեմ, որ կայանալիք համագումարի օրակարգային հիմնական հարցերից է լինելու գալիք համապետական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցության մասնակցության ձևաչափը: Մասնավորապես՝ որոշում կկայացվի սպասվող նախագահական ընտրություններին սեփական թեկնածու առաջադրելու վերաբերյալ: Տեղեկացնեմ նաև, որ այդ առթիվ կուսակցության տարածքային բոլոր կառույցներից իմ թեկնածության առաջադրման շուրջ ստացել եմ առաջարկներ, որոնց վերաբերյալ վերջնական որոշում կհրապարակվի համագումարի ժամանակ»:

Հիշեցնենք, որ 2020 թվականին Արցախում կանցկացվեն նախագահական ընտրություններ։

https://www.facebook.com/ArayikHarutyunian/photos/a.177887032908678/392541134776599/?type=3&__xts__%5B0%5D=68.ARAm1Rp_6ZF_Zv0gPqLDWGYpmxGvvaOh66_DDtAsAt0Sp7kgCE2nWsBHcy4fUUoJCxofG5KZIeMMVhtPSVHLCa-i_QFyLICMiJ6HwyNZxNB0QIvUhDHl4EjrKnNWN7uaE8jV0W_6izkP4XvhE58gIivq-PINIVXfbQwjCZMKDPpx3TLIR8WNqKz_P4SkMz00aFfZag2FPsjz2FGFOJBSk1_HUKYE6EpYVLPtTzcGjppqgdAW4sPAldFdTBlfuKnYiHe7rTydTYBuUvICZsE5ARxFXx1AlBuhr8RszBmx-gXM1BbbY0Ef1xfFXOnaXhYTdp4EMBw6TlbBAbl4f7AdO8E&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ