Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել նոյերը կրկնել է իր լեգենդար գործընկերոջ՝ Օլիվեր Կանի ռեկորդը՝ Գերմանիայի Բունդեսլիգայում։
Այս մասին հայտնում է Opta-ն։
Նշվում է, որ Նոյերին հաջողվել է նույնչափ չոր (առանց դարպասը գնդակ ընդունելու) խաղ անցկացնել առաջնությունում, որքան Կանին․ 196 հանդիպում։
Նոյերը ռեկորդը կրկնել է «Աուգսբուրգի» դեմ խաղում, որը դարպասապահի համար 196-րդ չոր հանդիպումը դարձավ։