Նպատակ կա ՀՀ բոլոր բնակավայրերը միացնել լայնաշերտ ինտերնետ կապին. Չոբանյան

Ամենադիտվածներ

Օգոստոսի 1-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հայտնել է, որ իրենց նպատակն է, որ ՀՀ բոլոր բնակավայրերը միացված լինեն լայնաշերտ ինտերնետ կապին:

«Երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի զարգացումը, մեր առջև կանգնած մարտահրավերների հաղթահարումը հնարավոր է ապահովել միայն բարձր հավելյալ արժեք ապահովող ուղղությամբ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտով։

Այս ամիսների ընթացքում մենք ստեղծել ենք որոշակի ենթակառուցվածք, որպեսզի ռազմարդյունաբերության ոլորտում որևէ գաղափար դուրս չմնա ուշադրությունից և մտնի մասնագիտական քննարկման դաշտ. այստեղ կարևոր է մասնավորի հետ շփման հարթակների զարգացումը»,-ասել է Չոբանյանը:

Ամենաթարմ