«Իմ նպատակն անփոփոխ է։ Ձգտելու եմ մասնակցել Տոկիո-2020-ին։ Չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև չունենամ բաղձալի ուղեգիրը։ Հավաքականի հետ կձգտեմ այդ արդյունքին հասնել, թե առանձին՝ կորոշենք անձնական մարզիչներ՝ Լևոն Ջուլֆալակյանի և Արամ Ջուլֆալակյանի հետ», – այս մասին հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը հայտարարեց օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ այսօր կայացած ասուլիսին հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 20 տարի ղեկավարելուց հետո Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական տվեց։ Ասուլիսին ներկա էր նաև Արսեն Ջուլֆալակյանը։
Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։