fbpx
Կրթություն

Հայաստանը ձգտում է հավասար պայմաններ ստեղծել կրթություն ստանալու համար. ՅՈՒՆԵՍԿՕ

Ուրախ ենք արձանագրել Հայաստանի իշխանությունների ձգտումը անցկացնելու մի շարք բարեփոխումներ՝ ուղղված կրթություն ստանալու հավասար պայմանների ստեղծմանը: Օգոստոսի 27-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Վիճակագրության ինստիտուտի, Ուսուցման մոնիթորինգի գլոբալ դաշինքի (GAML) «Կայուն զարգացման նպատակներ 4. Կրթությունը 2030-ին» ծրագրի Տեխնիկական համագործակցության խմբի (TCG) 6-րդ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Վիճակագրության ինստիտուտի տնօրեն Սիլվիա Մոնտոյան:

Նրա խոսքով՝ «Կայուն զարգացման նպատակներ 4. Կրթությունը 2030-ին» ծրագիրը ներառում է ամբողջ աշխարհում 2030 թվականին որակյալ ինկլյուզիվ կրթություն ստանալու հավասար հնարավորությունների ստեղծում: «Անհրաժեշտ է հասնել նրան, որպեսզի երեխաները եւ մեծահասակները, անկախ իրենց սոցիալական դիրքից եւ ֆիզիկական հնարավորություններից, ինկլյուզիվ կրթությանը հասանելիություն ունենան: Կարեւոր է նաեւ ամբողջ աշխարհում միջազգային կազմակերպությունների հովանու ներքո ծրագրերի իրականացման միջոցով դասավանդողների որակավորման բարձրացումը»,- հավելեց նա:

Նշենք, որ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Վիճակագրության ինստիտուտի եւ ՄԱԿ Մանկական հիմնադրամի երեւանյան գրասենյակի հետ միասին անցկացնում է Տեխնիկական համագործակցության խմբի (TCG) 6-րդ հանդիպումը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Վիճակագրության ինստիտուտի, Ուսուցման մոնիթորինգի գլոբալ դաշինքի (GAML) «Կայուն զարգացման նպատակներ 4. Կրթությունը 2030-ին» ծրագրով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ