Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:
Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանը ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:
Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանին իր ծառայությունը կբերի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: