Նշվել է խռմփոցի անսպասելի պատճառը

Բժիշկ Էրիկ Բերգը պատմել է, թե ինչու է առաջանում խռմփոցը և արդյոք հնարավոր է ազատվել դրանից, գրում է MedikForum-ը։

«Խռմփոցը և քնի ապնոեն 21-րդ դարի իրական խնդիր է: Շնչառության հաճախակի կանգը բերում է թթվածնի պակասի և արդյունքում՝ սրտանոթային հիվանդությունների»,-ասում է փորձագետը։

Բժիշկը նշել է, որ մեր նախնիները չեն խռմփացրել։ Եվ այստեղ խոսքը դիմածնոտային ապարատի կառուցվածքի մեջ է, որը շատ ավելի թույլ է ժամանակակից մարդու մոտ։ Մեր ծնոտը կարծես թերզարգացած լինի։ Այն, թե ինչպիսի սնունդ ենք մենք ուտում, մեծ դեր է խաղում: Ժամանակակից մարդու սնունդը հիմնականում փափուկ է։ Մենք գրեթե դադարել ենք ուտել,իսկ մեր նախնիները հիմնականում պինդ, ամբողջական սնունդ էին ուտում և շատ ակտիվորեն ծամում:

Դիմածնոտային ապարատի թերզարգացումը հանգեցնում է նրան, որ շատ ժամանակակից մարդիկ ունեն չափազանց փոքր ծնոտ, ատամների համար տեղ չկա։

Եթե ​​բերանը փոքր է, ապա շնչուղիները նույնպես փոքր կլինեն։ Եվ դա կխանգարի շնչառությանը: Մարդիկ այս խնդիրը լուծում են բարբարոսաբար՝ վիրահատություններ են կատարում, որպեսզի շնչուղիներն ավելի բաց լինեն։

Իրականում ավելի լավ շնչելու համար պետք է փոխել դեմքի կառուցվածքը։ Սկսեք շնչել քթով, դա ավելի լավ է, քան բերանով շնչելը: Այս կերպ մարմինը ստանում է ավելի շատ թթվածին:

 

Ամենաթարմ