fbpx
Խորհրդարան

Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի առաջին նիստը. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի առաջին նիստը: Օրակարգում ընդգրկված է 45 հարց՝  կառավարության և պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախաձեռնություններ:

Օրակարգի առաջին հարցը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն է: Խորհրդարանը կքննարկի 2022 թվականի մարտի 15-ին և մարտի 18-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը, «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ ը լրացումներ կատարելու մասին, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:

Նիստի օրակարգում են նաև Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության հարցը, ինչպես նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու ԱԺ մեկնարկած նստաշրջանի աշխատանքներին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ