Վիետնամի Կոմունիստական ​​կուսակցությունը նվաճել է Ազգային ժողովի 97% տեղերը

Հրապարակող՝

Vietnam Communist Party

Ամենադիտվածներ

ՀԱՆՈՅ, ՎԻԵՏՆԱՄ (Ազատ TV) – Վիետնամի Կոմունիստական ​​կուսակցությունը հերթական խորհրդարանական ընտրություններում գերակշիռ հաղթանակ է տարել՝ նվաճելով 500 պատգամավորական տեղերի գրեթե 97%-ը։ Մարտի 22-ին հրապարակված պաշտոնական արդյունքների համաձայն՝ իշխող կուսակցությունը ստացել է շուրջ 482 մանդատ՝ ամրապնդելով իր դիրքերը երկրի քաղաքական համակարգում, որտտեղ թեկնածուների ճնշող մեծամասնությունը կուսակցության անդամներ են։

Ընտրություններին մասնակցության մակարդակը, ըստ պաշտոնական տվյալների, գերազանցել է 99%-ը, ինչը համահունչ է նախորդ ընտրությունների արդյունքներին։ Վիետնամում ընտրությունները խստորեն վերահսկվում են, և քաղաքական մրցակցության հնարավորությունները սահմանափակ են։ Ազգային ժողովը, չնայած իր օրենսդրական դերին, հիմնականում հաստատում է օրինագծեր և ձևակերպում ղեկավար պաշտոնների նշանակումները՝ Կոմունիստական ​​կուսակցության ղեկավարության որոշումների համաձայն։ Նոր խորհրդարանը նիստ կունենա ապրիլի 6-ին, որտեղ պատգամավորները կհաստատեն պետական ​​առանցքային պաշտոններում նոր թեկնածուներին, այդ թվում՝ նախագահի և վարչապետի պաշտոններում։

Ամենաթարմ