Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքը։
Խորհրդարանում քվեարկության է դրվել նիստի օրակարգում ընդգրկված 27 հարցերը։
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Թափոնների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը:
Պատգամավորները կքննարկել են նաև «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ Պետությունների Համագործակցության» կոնվենցիան վավերացնելու մասին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծերը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ու մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ: