Հայաստանում հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: ԿԸՀ կայքում ներկայացված է արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։
Համաձայն դրա` կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնում են մինչև մայիսի 26-ը՝ 18:00-ն:
ԿԸՀ-ն հայտնել է, որ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին արդեն հայտարարել են ԱԺ-ում ներկայացված երեք ուժերը` «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», Հայ ազգային կոնգրեսը, «ՀՀԿ» և «Հայրենիք» կուսակցությունները կմասնակցեն միասնական՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ներքո, «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել ընտրություններին մասնակցել Հայ Յեղափոխական Դանակցության հետ նախընտրական դաշինքով։ «Հանուն Հանրապետության» և «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները» հայտարարել են ընտրություններին միասին՝ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ով մասնակցելու մասին: ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գլխավորած «Ալյանսն» ընտրությանը կմասնակցի միայնակ, նրանց կաջակցի Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն ու նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը համագործակցության ու առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հուշագիր են ստորագրել:
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է մինչև մայիսի 31-ը` 18:00-ն:
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը 2021 թվականի հունիսի 7-ից 18-ն է:

