fbpx
Աշխարհ

Չինաստանը Պաղեստինին մարդասիրական օգնություն կտրամադրի

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջազգային զարգացման ոլորտում համագործակցության գործակալության ներկայացուցիչ Տիան Լինը հայտնել է, որ երկրի կառավարությունը կարճ ժամկետներում մարդասիրական օգնություն կտրամադրի Պաղեստինին:

«Չինաստանի կառավարությունը մայիսի 20-ին գործարկել է արտակարգ արձագանքման մարդասիրական օգնության մեխանիզմ, որը կօգնի Պաղեստինի կառավարությանը և ժողովրդին հաղթահարել արտակարգ մարդասիրական ճգնաժամը և ցուցադրել միջազգային հումանիզմի ոգի»,-ասված է հայտարարության մեջ: Ընդգծվում է, որ չինական կողմը հնարավորինս շուտ կտրամադրի մարդասիրական օգնություն՝ համաձայն պաղեստինյան կողմի կարիքների, որպեսզի օգնի Պաղեստինին տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերելու և տեղահանված անձանց վերաբնակեցման հարցում:

Հավելենք, որ 2 կողմերն էլ ունեն զոհեր և վիրավորներ։

Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ