fbpx
Իրավական

Նուբարաշենի հոգեբուժարանի հիվանդները հացադուլ են հայտարարել

Արդեն 1 ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել ՀՀ առողջապահության նախարարության «Նուբարաշեն հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենի հոգեբուժարանի 7-րդ բաժանմունքում:

Բաժանմունքում գտնվող 50-ից ավելի հիվանդներ, ի նշան բողոքի, հայտարարել են հացադուլ և պահանջում են, որ հիվանդանոցի ղեկավարությունը շտապ միջոցներ ձեռնարկի և այդ բաժանմունքում, որը համարվում է հատուկ ռեժիմով բաժանմունք, թուլատրեն հիվանդներին իրենց հարազատների կողմից ընդունեն հանձնուքներ:

Նրանք նշել են, որ հարազատները սնունդ են բերում, սակայն հիվանդանոցի անձնակազմը թույլ չի տալիս ստանալ մսեղեն, տաք ճաշեր, թույլ է տալիս միայն մրգեր և քաղցրավենիք:

Նրանք նշել են, որ այս մասին արդեն տեղեկացրել ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և սպասում են այցելությանը, որպեսզի խնդիրը լուծվի:

Աղբյուրը՝ Shamshyan.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ