Նվազել են նավթի գները

Նավթի համաշխարհային գները նվազում են ավելի քան 1 տոկոսով, ներդրողները գնահատում են մի շարք գործոններ՝ ինչպես պահանջարկի, այնպես էլ առաջարկի կողմից, վկայում են աճուրդների տվյալները։

Brent նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 1.12 տոկոսով՝ մինչև 97.05 դոլար բարելի դիմաց, WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը՝ 1.13 տոկոսով՝ մինչև 91.05 դոլար։

Չինաստանի վիճակագրությունը բացասաբար է ազդում նավթի գնանշումների վրա. խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների արտադրության ծավալը հուլիսին տարեկան կտրվածքով աճել է 3.8 տոկոսով, թեեւ վերլուծաբանները 4.6 տոկոս աճ էին կանխատեսում:

Այսպիսի վիճակագրությանը նպաստում են հերթական անգամ վերսկսված կորոնավիրուսային սահմանափակումները։

Ամենաթարմ