Մարտի 13-ին Նյու Յորքում գնդակահարել են Գամբինո մաֆիական կլանի պարագլուխ Ֆրանկ Քալիին: Հայտնում է New York Post թերթը` վկայակոչելով ոստիկանության աբյուրներ:
Ըստ աղբյուրի միջադեպը տեղի է ունեցել 53-ամյա Քալիի տան մոտ, որը գտնվում է Սթեյթեն Այլենդի շրջանում: Անհայտ անձը կրակել է քրեական հեղինակության վրա մի քանի անգամ, ապա ավտոմոբիլով փախել է սպանության վայրից:
Քալիին տեղափոխել են տեղի հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը: Գամբինո կլանն այն հինգ մաֆիական խմբերից մեկն է, որոնք Նյու Յորքում վերահսկում են կազմակերպված հանցավորությունը: Կլանի անդամները մերկացվել են այնպիսի հանցագործություններում, ինչպիսիք են թմրանյութերի ապօրինի տարածումը, սպանությունները է շորթումը: Ֆրանկ Քալին Գամբինո կլանի փաստական պարագլուխ է դարձել 2015 թվականին: Հրատարակության տվյալներով՝ զոհվածը մեկ դատվածություն ուներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: