Անգլիացի երգիչ և երգերի հեղինակ, Oasis խմբի նախկին մենակատար Լիամ Գալահերն ակնարկել է 2022 թվականին աշխարհահռչակ Oasis խմբի վերամիավորման մասին: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
47-ամյա ռոք աստղը հայտնել է, որ ինքն ու եղբայրը՝ Նոել Գալահերը, կարող են վերջ դնել իրենց տասնամյա թշնամությանը՝ ընդգծելով, որ Նոելն խնդրում է իրեն երկու տարի անց կրկին վերամիավորվել Oasis-ի շրջանակում:
Լիամը սոցիալական ցանցերում իր երկրպագուներին նաև հայտնել է, որ երրորդ ալբոմի թողարկումից հետո մտադիր է ավարտել իր սոլո կարիերան:
«Ես մտադիր եմ ավարտել իմ սոլո կարիերան, քանի որ եղբորիցս զանգ ստացա. նա ինձ խնդրում էր Oasis խումբը վերամիավորել 2022 թվականին»,- գրել է նա Տwitter-ի:
Երկրպագուներից ոմանք փոքր-ինչ կասկածամտորեն են վերաբերվել Լիամի Twitter-ի գրառմանը՝ հաշվի առնելով երկու եղբայրների միջև թշնամական հարաբերությունները, ինչի մասին հայտնի դարձավ 2009 թվականին՝ Oasis խմբի պառակտումից հետո: