La Gazzetta dello Sport-ը հայտնել է, թե ովքեր են Իտալիայի Ա Սերիայի ամենաբարձր վարձատվող ֆուտբոլիստները։
Ըստ տվյալների՝ առաջին հորիզոնականում Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, որը վաստակում է տարեկան 31 միլիոն եվրո։
Ամենաշատը վարձատրվողների ցանկում են նաև Մաթիաս Դե Լիգտը, Էդին Ջեկոն, Ռոմելու Լուկակուն և այլն։
Հայազգի Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» 4-րդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է։