fbpx
Աշխարհ

Օբաման կանադացիներին կոչ է արել ընտրել Թրյուդոյին

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կանադացիներին կոչ է արել դաշնային ընտրություններում քվեարկել գործող վարչապետ Ջասթին Թրյուդոյի օգտին: Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում։

«Նախագահի պաշտոնում ես հպարտանում էի Ջասթին Թրյուդոյի հետ համատեղ աշխատանքով: Նա ջանասեր, արդյունավետ աշխատող առաջնորդ է, որը քայլեր է ձեռնարկում մեծ հրատապություն ունեցեղ խնդիրների ուղղությամբ, ինչպիսին է կլիմայի փոփոխությունը: Աշխարհին այժմ առաջադեմ առաջնորդներ են հարկավոր, և ես հույս ունեմ, որ մեր հյուսիսային հարևանները ևս մեկ ժամկետով կվերընտրեն նրան»,-գրել է ԱՄՆ նախկին նախագահը:

Կանադայի դաշնային ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ին: Հարցումների համաձայն՝ Թրյուդոյի իշխող Լիբերալ կուսակցությունը կատաղի պայքար է մղում Կանադայի ընդդիմադիր Պահպանողական կուսակցության դեմ, որը գլխավորում է Էնդրյու Շիրը:

Օբաման 2017-ի հունվարին նախագահի պաշտոնից հեռանալուց հետո հիմնականում ձեռնպահ է մնացել քաղաքական կոչերից: Նա չի աջակցել Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածություն առաջադրած ոչ մի թեկնածուի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ