Ֆրանսիայում ացկացվում է աշխարհի ամենախոշոր փառատոններից մեկը՝ օդապարիկների փառատոնը։ Այս մասին գրում է Le Soir-ը:
Տոնը նշվում է 1989 թ․-ից: Փառատոնի ժամանակ մի քանի հարյուր օդապարիկ միաժամանակ բարձրանում են երկինք:
Փառատոնը տևելու է 10 օր, այն անցկացվելու է հուլիսի 26-ից օգոստոսի 4-ը:
ՆԱՏՕ-ի նախկին բազայի տարածքում անցկացվող փառատոնի ընթացքում գիշեր և ցերեկ կազմակերպվում են տարբեր տոնակատարություններ: