Օդային ճանապարհով Թուրքիա կգա միայն ՀՀ խորհրդարանի նախագահը, եզակի բացառություն ենք արել. Չավուշօղլու

Հրապարակող՝

Օդային ճանապարհով Թուրքիա կգա միայն ՀՀ խորհրդարանի նախագահը, եզակի բացառություն ենք արել. Չավուշօղլու

Ինչպես արդեն հայտնել ենք, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պարզաբանել է պատճառները, թե ինչու է հայկական օդանավերի համար փակվել Թուրքիայի օդային տարածքը: Ըստ նրա՝ պատճառը Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցներին նվիրված հուշակոթողի բացումն է Երևանում:

Լրատվամիջոցներին տված հարցազրույցում Չավուշօղլուն նաև հիշեցրել է, որ այսօր՝ մայիսի 3-ին, Վեհաժողովի հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ Թուրքիայում կսկսվի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների հանդիպումը։ Թուրքիա է թռչելու միայն Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, նրան հատուկ թույլտվություն են տվել։

Ըստ Թուրքիայի ԱԳ ղեկավարի՝ սա կհամարեն եզակի բացառություն հայկական օդանավի համար:

Ամենաթարմ