Օգոստոսի 7-ին Բրիտական «BBC»-ի ռուսական ծառայությունը ծավալուն հոդվածով անդրադարձել է 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերին՝ դրանք անվանելով Հայաստանի ժամանակակից պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկը: «BBC»-ի հոդվածագիրն իր տրամադրության տակ հայտնված քննչական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պնդում է, որ ցուցարարների ուղղությամբ կրակոցներն իրականացվել են գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) գլխավորությամբ:
Սակայն Սամվել Կարապետյանը, անդրադառնալով հրապարակմանը, հայտնել է, որ նման բան չի եղել: Armlur.am-ը հրապարակել է մարտի 1-ի քրեական գործով վկայի կրագավիճակով ՀՔԾ հրավիրված և ցուցմունք տված Սամվել Կարապետյանի հարցաքնությունը ամբողջությամբ: