ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ մայիսի 16-ին, ժամը 13:35-ին և 15։29-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացիները ընկել և վնասել են ոտքերը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Գ․ Ս․-ին (ծնված 1961 թ.), այնուհետև Կ․ Հ․-ին ցուցաբերել են առաջին օգնություն, պատգարակով իջեցրել (մոտ 150 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: