ՆԱՏՕ-ի և G7-ի ղեկավարների՝ մարտի 24-ի հանդիպմանը Մեծ Բրիտանիան և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը որոշել են Ուկրաինային ռազմական աջակցության նոր խոշոր փաթեթ տալու մասին հայտարարել։ Այս մասին հայտնել է Դաունինգ Սթրիթը:
«Հայտարարված միջոցները ներառում են 25 միլիոն ֆունտ՝ Ուկրաինայի բանակի համար, ինչպես նաև 6 հազար հրթիռ, որոնք բաղկացած են հակատանկային զենքից և բեկորա-ֆուգասային համակարգերից։ Մեծ Բրիտանիան նաև լրացուցիչ 4,1 միլիոն ֆունտ ստեռլինգ կտրամադրի BBC համաշխարհային ծառայությանը՝ «Ռուսաստանում և Ուկրաինայում ապատեղեկատվության դեմ պայքարելու համար»,- հայտնել է նա: