Կորեան նպատակ ունի Ուկրաինային նորից օգնություն տրամադրել

Հարավային Կորեայի Հանրապետության իշխանությունները պլանավորում են Ուկրաինային օգնություն տրամադրել՝ ուղարկելով 1,6 միլիոն դոլար գումարի ռազմական նշանակության ոչ մահաբեր զենք, ինչպիսիք են սաղավարտներն ու զրահաբաճկոնակները: Այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ երկիրը նպատակ ունի ուղարկել նաև չոր մթերաբաժիններ և բժշկական իրեր: Մատակարարումները պլանավորում են իրականացնել հաջորդ շաբաթվանից դեպի Եվրոպա քաղաքացիական ավիաչվերթերով:

Ամենաթարմ