ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի հավանություն է տվել Ուկրաինային մոտ 40 միլիարդ դոլար լրացուցիչ օգնություն հատկացնելու օրինագծին: Այս մասին հայտնել է Washington Post-ը։
Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 368 կոնգրեսական, դեմ՝ 57։
Գրեթե 15 միլիարդ դոլար նախատեսված է ռազմական տեխնիկայի, ուսուցման, հետախուզական աջակցությանն ու Ուկրաինայի պաշտպանության ուժերի աշխատավարձերին: Եվս 14 միլիարդ դոլար կհատկացվի ոչ ռազմական աջակցության համար, ներառյալ հումանիտար օգնությունը, ու ևս 5 միլիարդ դոլար կուղղվի պարենային անվտանգության գլոբալ խնդիրների լուծմանը: Նախատեսված է նաև 3,9 մլրդ դոլար հատկացնել Եվրոպայում ամերիկյան զորքերի հզորացման համար

