Ամբողջ աշխարհում խափանումներ են եղել Facebook-ի և Instagram-ի աշխատանքներում: Այս մասին հաղորդում է Downdetector ծառայությունը, որը հետևում է հանրաճանաչ համացանցային ռեսուրսների կայունությանը։
Թերություններ են եղել նաև Facebook-ի հավելված Messenger-ի աշխատանքում: Մյուս սոցցանցերի խափանումներից ավելի հաճախ գանգատվում են օգտատերերը ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Բրազիլիայից:
Ինչպես փոխանցում է Downdetector-ը, Ռուսաստանի օգտատերերը նշված ծառայությունների աշխատանքի հետ կապված լուրջ խնդիրների մասին փաստացի չեն հայտնում:
Նշվում է, որ թերությունների առաջացման մասին գանգատները վերաբերում են լրահոսին, ինչպես նաև խնդիրներ են առաջանում էջ մտնելիս: Օգտատերերի մոտ 16 տոկոսը հայտնում է սոցցանցերի ամբողջական անջատման մասին:

