«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զեբրին խոսել է անգլիական ակումբում աշխատելու մասին՝ Գրեհեմ Փոթերի հեռանալուց հետո։
«Ես դեռ օգուտ եմ քաղում նրա աշխատանքից, չէի ցանկանում շատ բան փոխել՝ թե՛ տակտիկապես, թե՛ խաղացողների սովորությունների առումով: Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց ես հասկացրի բոլորին, որ ես Փոթերը չեմ: Ես պետք է լինեմ այլ: Ես չեմ կարող անել այն, ինչ ուզում է անել մեկ այլ մարզիչ, ուստի սկսեցի իրականացնել իմ գաղափարները»,- իտալացու խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։
Դե Զերբին 4 տարվա պայմանագիր է կնքել «Բրայթոնի» հետ 2022 թվականի սեպտեմբերին։ Իտալացի մասնագետը փոխարինել է Գրեհեմ Փոթերին, ով գլխավորել է «Չելսին»։