Այսօր` նոյեմբերի 27-ին, ՀՀ վարչապետի տիկին՝ Աննա Հակոբյանն, այց է կատարել Օհան Դուրյանի տուն-թանգարան: Այցի ընթացքում, Աննա Հակոբյանը հանդիպել է մեծանուն մաեստրոյի տիկնոջը՝ Ալիս Դուրյանին, և մաեստրոյի հոգեզավակ բժիշկ Վահան Վարդապետյանին: Վարդապետյանը մանրամասն ներկայացրել է տուն-թանգարանը և հետաքրքրաշարժ պատմություններ պատմել մաեստրոյի կյանքից: Հանդիպումից հետո Աննա Հակոբյանն իր ֆեսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Օհան Դուրյանի տուն-թանգարան այցը և շփումը նրա տիկնոջ՝ Ալիս Դուրյանի և հոգեզավակ Վահան Վարդապետյանի հետ հրաշալի հնարավորություն էր կրկին հաղորդակից դառնալ հայ մեծանուն դիրիժորի արվեստին»:
https://www.facebook.com/wifeofarmenianPM/posts/565186677607226