Օհան Դուրյան
Բացվել է Օհան Դուրյանի արձանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Ազատության հրապարակում՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի հարակից տարածքում, ներկա են գտնվել անվանի դիրիժոր, կոմպոզիտոր Օհան Դուրյանի արձան-հուշակոթողի հանդիսավոր բացման արարողությանը։ Միջոցառմանը մասնակցել են նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Օհան Դուրյանի տիկինը՝…
Օհան Դուրյանի կիսանդրին կտեղադրվի Օպերայի և բալետի թատրոնի հարակից տարածքում
Երևանի ավագանու որոշմամբ հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի կիսանդրին կտեղադրվի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում։ Որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետին ուղղված՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի գրությունը։ Օհան Դուրյանի այրու գլխավոր խնդրանքն այն է, որ կիսանդրու ստեղծումը վերապահվի ՀՀ ժողովրդական նկարիչ Գետիկ Բաղդասարյանին։ «Արել եմ էսքիզ, գլխով ու…
Հոբելյանական հանձնաժողով է ստեղծվել դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակը նշելու նպատակով
ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով ստեղծելու մասին: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով` 1. Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը նշելու նպատակով՝ ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի: 2. Հոբելյանական…
Օհան Դուրյանի տուն-թանգարան այցը հրաշալի հնարավորություն էր կրկին հաղորդակից դառնալ հայ մեծանուն դիրիժորի արվեստին.Աննա Հակոբյան
Այսօր` նոյեմբերի 27-ին, ՀՀ վարչապետի տիկին՝ Աննա Հակոբյանն, այց է կատարել Օհան Դուրյանի տուն-թանգարան: Այցի ընթացքում, Աննա Հակոբյանը հանդիպել է մեծանուն մաեստրոյի տիկնոջը՝ Ալիս Դուրյանին, և մաեստրոյի հոգեզավակ բժիշկ Վահան Վարդապետյանին: Վարդապետյանը մանրամասն ներկայացրել է տուն-թանգարանը և հետաքրքրաշարժ պատմություններ պատմել մաեստրոյի կյանքից: Հանդիպումից հետո Աննա Հակոբյանն իր ֆեսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը. «Օհան Դուրյանի…




