Օլիմպիական խաղերի անցկացման համար այլ տարբերակ չկա և մենք աշխատում ենք նոր նպատակին հասնելու համար, ասել է «Տոկիո – 2020» կազմկոմիտեի անդամ Մասա Տակայան:
Օլիմպիական և պարալիմպիկ խաղերի նոր ժամկետները հաստատված են։ Կազմկոմիտեն և շահագրգիռ բոլոր կազմակերպություններն ամեն ինչ կանեն, որ մարզահանդեսը կայանա։
Ավելի վաղ, ապրիլի 10-ին, խաղերի գործադիր տնօրեն Թոսիրո Մուտոն ասել էր, որ աշխարհում կորոնավիրուսի տարածումը կարող է ազդել հաջորդ տարվա ամառային օլիմպիական խաղերի վրա, եթե համաճարակը չկանգնեցվի ընդհանուր ջանքերով:
Գրում է ՀԱՕԿ պաշտոնական կայքից։