Ամառային Օլիմպիական խաղերի պաշտոնական կայքը հիշեցնում է, որ խաղերի մեկնարկին մնաց 180 օր։
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում նախատեսված Օլիմպիական խաղերի հետաձգման մասին հայտնի դարձավ 2020 թվականի մարտին, երբ կորոնավիրուսը մեծ թափով տարածվում էր։
Չհանայած մեկ տարով հետաձգմանը՝ Օլիմպիական խաղերը պահպանել են իրենց անվանումը՝ Տոկիո-2020։
Տոկիո-2020-ի մեկնարկը նախատեսված է 2021 թվականի հուլիսի 23-ին, իսկ ավարտը՝ օգոստոսի 8-ին։