Կորոնավիրուսի Օմիկրոն շտամը հասավ նաև Եգիպտոս․ երկրի մայրաքաղաքի օդանավակայան ժամանածներից 3-ի մոտ հաստատվել է շտամի առկայությունը։
Այս մասին հայտնել է Եգիպտոսի առողջապահության նախարարության խոսնակը։
Նշվում է, որ նրանցից միայն մեկի մոտ են առկա քովիդային ախտանշաններ։ Բոլորի մոտ հիվանդությունն ունի թեթև ընթացք։ Նրանք մեկուսացված են։