fbpx
Սպորտ

Օնանան կհեռանա Այաքսից

«Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանան կհեռանա նիդերլանդական ակումբից։

Այս մասին պաշտոնապես հայտարարել է ակումբի մարզական տնօրեն Մարկ Օվերմարսը։

Նա ասել է, որ արդեն փորձել են պայմանագիրը երկարաձգել Օնանայի հետ, սակայն չի ստացվել ու այս պահին այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ չեն տարվում։

Նշենք, որ ըստ եղած խոսակցությունների՝ Օնանան կարիերան շարունակելու է իտալական «Ինտերում»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ