Սպորտ

Օնլայն Օլիմպիադայի 1/8 եզրափակչում Հայաստանը կմրցի Հունաստանի ընտրանու հետ

Շարունակվում է Շախմատի համաշխարհային Օնլայն Օլիմպիադան:

Շախմատի Հայաստանի հավաքականը դուրս է եկել համաշխարհային Օլիմպիադայի 1/8 եզրափակիչ:  1/8 եզրափակչում մեր հավաքականը մրցելու է Հունաստանի ընտրանու հետ:

Հունաստանը D խմբում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ D խմբի հաղթող է դարձել Միացյալ Նահանգների հավաքականը, որի կազմում հանդես է գալիս հայազգի Տաթև Աբրահամյանը: D խմբից պայքարը շարունակում է նաև Լեհաստանի ընտրանին:

Նշենք նաև, որ Լեհաստանը կմրցի Բուլղարիայի, Չինաստանը՝ Ուկրաինայի, Հունգարիան՝ Գերմանիայի հետ: Քառորդ եզրափակչում իրենց մրցակիցներին սպասում են Հնդկաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ