Չինաստանում մահապատժի է ենթարկվել 11 անձ, որոնք Մյանմայում ղեկավարել են առցանց խաբեության («սքեմ») կենտրոններ և անօրինական խաղատներ։ Սա առաջին դեպքն է, երբ Չինաստանում մահապատիժ է կիրառվում սքեմ-կենտրոնների գործունեության հետ կապված քրեական գործով։ Սինդիկատի անդամները ձերբակալվել էին 2023 թվականի նոյեմբերին՝ Մյանմայում, Չինաստանի սահմանին մոտ գտնվող տարածքում։ Դատարանը դատավճիռը կայացրել է 2025 թվականի սեպտեմբերին։ Նույն տարվա նոյեմբերին Չինաստանի բարձրագույն ժողովրդական դատարանը մերժել է բողոքարկումները, իսկ 2026 թվականի հունվարի 29-ին իրականացվել է մահապատիժը։ Դատարանի որոշմամբ՝ 2015–2023 թվականներին խմբավորումը սքեմ-կենտրոնների և անօրինական խաղատների միջոցով ստացել է մոտ 1.4 միլիարդ ԱՄՆ դոլար եկամուտ։ Նրանց հանցավոր գործունեության հետևանքով զոհվել է 14 Չինաստանի քաղաքացի։ Նշվում է, որ խմբավորման ոչ բոլոր անդամներն են դատապարտվել մահապատժի․ ևս 23 անձի նկատմամբ սահմանվել են տարբեր պատիժներ՝ հինգ տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկում։ Առցանց խաբեության կենտրոնները շարունակում են լուրջ խնդիր մնալ Հարավարևելյան Ասիայում, և Չինաստանի քաղաքացիները հաճախ դառնում են նման հանցագործությունների զոհեր։

