ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Կուպերը հայտնել է, որ Իրանի դեմ մղվող «Էպիկական զայրույթ» (Operation Epic Fury) գործողության շրջանակում ԱՄՆ զինված ուժերը լայնորեն կիրառում են արհեստական բանականության առաջադեմ գործիքներ: Տեխնոլոգիան թույլ է տալիս ռազմական հրամանատարությանը վայրկյանների ընթացքում վերլուծել մարտադաշտից ստացվող տվյալների հսկայական ծավալներ՝ արագացնելով թիրախների որոշման և հարվածների հասցման գործընթացը: Չնայած ավտոմատացմանը՝ վերջնական որոշումը կրակի բացման վերաբերյալ մնում է մարդկային վերահսկողության ներքո:
Փետրվարի 28-ին մեկնարկած գործողության ընթացքում ԱՄՆ ուժերը հարվածել են ավելի քան 5500 թիրախի, ներառյալ՝ հրթիռային կայանքներ, անօդաչու թռչող սարքերի ենթակառուցվածքներ և հրամանատարական կետեր: Ըստ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնի՝ գործողությունների արդյունքում իրանական անօդաչուների հարձակումները նվազել են 83 տոկոսով, իսկ բալիստիկ հրթիռներինը՝ 90 տոկոսով: Մերձավոր Արևելքում ներկայում տեղակայված է մոտ 50 հազար ամերիկացի զինծառայող, իսկ գործողությունների ընթացքում գրանցվել է յոթ զոհ և 140 վիրավոր:

