Օպերատիվ խորհրդակցություն ոստիկանությունում՝ զորավարժությունից առաջ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Սեպտեմբերի 23-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը: Մասնակցում էին ոստիկանության ղեկավար կազմը, ինչպես և պատասխանատու ստորաբաժանումների պետեր:

Օպերատիվ խորհրդակցության նպատակը սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը հանրապետությունում անցկացվելիք ռազմավարական զորավարժություններից առաջ զորավարժությանը մասնակից ոստիկանական կարգախբերի վերաբերյալ վերջին ցուցումները տալն էր:

«Ինչպես գիտեք` սեպտեմբերի 24-ից մեկնարկելու են ռազմավարական զորավարժությունները: Ուսումնավարժական հավաքների և պարապմունքների ընթացքում զորահավաքային նախապատրաստության միջոցառումների իրականացմամբ հնարավոր կլինի գնահատել ռազմական անվտանգության համակարգի զորահավաքային հնարավորությունները: Ոստիկանությունը զորահավաքի ժամանակ իր հստակ գործողություններն ունի: Դա պահեստազորում գտնվող քաղաքացիների մոբիլիզացիան է, զինկոմիսարիատներից զորահավաքակայան ու տեղակայման վայրեր մեկնող տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժի ապահովումը և այլն: Սա հայրենիքի նկատմամբ մեր պարտքն է, մեր հոգու պարտքը, և մենք պետք է այն պատվով կատարենք», – ասաց Արման Սարգսյանը:

Խորհդակցության ընթացքում քննարկվեցին ռազմական դրության պայմաններում ոստիկանական ուժերի պատրաստականության, ծառայողների տեղաբաշխման ու գործողությունների վերաբերյալ այլ հարցեր ևս:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Ամենաթարմ